«Լիոնի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։ Դեպայը որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ կներկայացվի այն բանից հետո, երբ Նիդերլանդների հավաքականն կավարտի ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Սպասում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված կլինի երեք տարով։
Մայիսին հաղորդվում էր, որ Դեպայը մոտ է «Բարսելոնայի» հետ հինգ տարվա պայմանագիր կնքելուն։ Մեմֆիսը 2017 թվականից է պաշտպանում «Լիոնի» գույները։ Նիդերլանդցի ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Ավարտված մրցաշրջանում նա Լիգա 1-ի 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։