Մեքսիկական «Տոլուկա» ակումբը կարող է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին 31-ամյա նիդերլանդցի հարձակվող Լյուկ դե Յոնգի վերաբերյալ, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Սևիլիան» համաձայնության է եկել մեքսիկական ակումբի հետ հարձակվողի՝ 5 մլն եվրոյի դիմաց տեղափոխության վերաբերյալ:
Նշվում է, որ դե Յոնգը համաձայնել է այդ տեղափոխությանը, սակայն ավելի ուշ ֆուտբոլիստը հրաժարվել է մեքսիկական ակումբի առաջարկից: Դե Յոնգը կարծում է, որ նրա Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը նրա մասնակցությունը կախված է Եվրոպայում խաղից, և նա ցանկանում է մեծացնել այդ շանսերը՝ ԱԱ-ին մասնակցելու համար:
Ընդ որում, Մեքսիկայում վստահեցնում են, որ «Տոլուկան» փաստաթուղթ կունենա՝ ստորագրված անձամբ ֆուտբոլիստի կամ Մեքսիկայում նրա օրինական ներկայացուցչի կողմից: Ակումբն այս դեպքի առթիվ կարող է դիմել ՖԻՖԱ-ին: Եթե սա հաստատվի, ապա դե Յոնգը ստիպված կլինի փոխհատուցում վճարել՝ պայմանագիրը խախտելու համար:
«Սևիլիան» 2019 թվականին է ձեռք բերել դե Յոնգին ՊՍՎ-ից՝ 12,5 մլն եվրոյի դիմաց: Նախորդ մրցաշրջանը Լյուկն անցկացրել է «Բարսելոնայում»: