«Մոնտերեյի» և Մեքսիկայի ազգային հավաքականի պաշտպան Սեզար Մոնտեսը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
Մոսկվայի «Դինամոն» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, այս մասին հայտնում է NFL Mexico-ն։ Այդ մասին հաստատել է նաև ֆուտբոլիստի գործակալը СЭ-ի հետ զրույցում։
Աղբյուրի համաձայն՝ «Դինամոն» պատրաստ է Մոնտեսի համար վճարել 11 միլիոն եվրո, կողմերի միջև գործարքը 99 տոկոսով համաձայնեցված է և կավարտվի մոտ ապագայում։
Կենտրոնական պաշտպանը ակումբի հետ նվաճել է Մեքսիկայի առաջնության չեմիոնությունը, երկրի գավաթը, երկու անգամ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգան։ Մոնտեսը ազգային հավաքականի հետ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել ԱԱ-2018-ը։