Լրագրող Ժոզե Մորգադոն հայտնում է, որ թենիսի նախկին երրորդ ռակետ Միլոշ Ռաոնիչը չի մասնակցի ԱՄՆ-ի բաց առաջնությանը:
Կանադացին երրորդ անընդմեջ Մեծ Սաղավարտի մրցաշարին չի մասնակցի: Թենիսիստը շարունակվում է ապաքինվել վնասվածքից:
Նախորդ տարվա ապրիլիցի հետո Ռաոնիչը մասնակցել է մեկ խաղի՝ Ատլանտայում: Հիշեցնենք, որ US Open-ին չեն մասնակցի նաև Ուիլյամս քույրերը, Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը, իսկ մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 30-ին: