Մինո Ռայոլան՝ հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալը, 15 մլն եվրո կստանա ֆուտբոլիստի՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխության համար: Գերմանական ակումբը հարձակվողի համար ընդհանուր առմանբ 45 մլն եվրո կվճարի. 20 մլն եվրո կստանա ավստրիական ակումբը, և ևս 10 մլն եվրո՝ նորվեգացի ֆուտբոլիստի հայրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հրաժարվել է հարձակվողին ձեռք բերելու մետքից հենց Ռայոլայի և նրա հոր ֆինանսական բարձր պահանջների պատճառով:
19-ամյա նորվեգացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Հոլանդը 2019 թվականի հունվարից էր հանդես գալիս «Ռեդ Բուլ Զալցբուրգում»: Ավելի վաղ ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Մոլդեում» և «Բրյունեում»: Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում 22 խաղի է մասնակցել՝ դառնալով 28 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Բորուսիան» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 17 խաղում Լյուսյեն Ֆավրի թիմը 30 միավոր է վաստակել: