ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինին մտադիր է դատարանի միջոցով կազմակերպությունից ստանալ աշխատավարձի և պարգևավճարների չվճարված գումարները, որոնք նախատեսված են եղել պայմանագրում:
Ընդհանուր առմամբ Պլատինին ցանկանում է ՈւԵՖԱ-ից ստանալ 7,2 միլիոն եվրո։
Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել 2007 թվականին։ 2015-ին ֆրանսիացուն վերընտրեցին երրորդ ժամկետով, բայց արդեն նույն տարվա վերջին նա հեռացվեց գործունեությունից՝ ֆինանսական մեքենայությունների մեջ մեղադրվելու պատճառով։