«Ժիրոնայի» մարզիչ Միչելը հրաժարվել է գլխավորել «Չելսին»:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, լոնդոնցիների ղեկավարությունը Իսպանիայում բանակցություններ է վարել 48-ամյա մասնագետի հետ՝ ամռանը հնարավոր նշանակման շուրջ։ Կապույտների ներկայացուցիչները հիացած են մարզչի աշխատանքով և նրան ներկայացրել են նախագծի իրենց տեսլականը: Սակայն իսպանացին մերժել է առաջարկը, քանի որ մտադիր չէ լքել «Ժիրոնան»
Նշվում է նաև մեկ այլ պատճառ։ «Ժիրոնան», ինչպես նաև «Մանչեսթեր Սիթին» պատկանում են City Group-ին։ Հաղորդվում է, որ Միչելը մտադիր է փոխարինել Պեպ Գվարդիոլային, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։