«Լոս Անջելես Գելեքսին» պայմագագիր չի առաջարկի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդին: Այս մասին գրում է լրագրող Թեյլոր Թվելմանը Twitter-ում: Ակումբը չի նախատեսում ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ MLS-ի մի քանի ակումբներ պատրաստ են 29-ամյա անգլիացուն պայմանագրեր առաջարկել։
Նախորդ մրցաշրջանում Լինգարդը բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։