Մհեր Սահակյանը շարունակելու է իր ելույթները «Սևանի» կազմում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Առաջին խմբի 2020/21թ․թ․ առաջնությունում «Սևանի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Մհեր Սահակյանը շարունակելու է իր ելույթները մեր թիմի կազմում։ Միշտ մոտիվացված ու աշխատասեր ֆուտբոլիստի մարդկային ու խաղային որակները մեկ անգամ չէ, որ նպաստել են «Սևանի» հաջողություններին։
Ուրախ ենք, որ Մհերը շարունակում է իր ելույթները «Սևանի» կազմում, ու հուսով ենք, որ իր իսկ նշաձողը Սահակյանը միշտ բարձր կպահի։
#Մեզբավարարումէմիայնհաղթանակը իսկ Մհերը մեզ շատ է պետք այդ գործում ․․․»,-ասված է ակումբի հայտարարության մեջ: