Խորվաթիայի հավաքականը Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում նվազագույն հաշվով հաղթեց Կիպրոսին։
Այդ խաղը կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար 135-րդը դարձավ ազգային թիմի կազմում։ Այդ կերպ, Մոդրիչը Խորվաթիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով առաջ անցավ «Շախտյորի» նախկին պաշտպան Դարիո Սռնայից՝ այս ցուցանիշով նոր ռեկորդ սահմանելով։