Մոնակոյի արքայան և «Մոնակոյի» համասեփականատեր Ալբերտ Երկրորդը նշել է, որ պետությունը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ակումբին.
«Այս մրցաշրջանը հիասթափեցնող է, քանի որ կադրերի ճիշտ ընտրություն չեր կատարվել, որը մեզ թույլ չտվեց թիմային խաղ և արդյունք ունենալ: Մի քանի օնլայն կոնֆերանսերի միջոցով որոշեցինք, թե ինչպես վարվել ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Ինչպես Ֆրանսիայի շատ ակումբներում, Մոնակոյի կառավարությունը ևս երաշխավորում է, որ ֆինանսապես կօգնի ակումբին»,-ասել է Ալբերտ Երկրորդը:
Հիշեցնենք, որ այս պահին աշխարհում կա 1 մլն 700 հազար վարակակիր: Մահացել է 100 հազար մարդ: