«Մոնպելյեի» հարձակվող Ակոր Ադամսը կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է ութ միլիոն եվրո, իսկ ակումբի հետ նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը:
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Ադամսը անցկացրել է 12 հանդիպում, որոնցում խփել է 7 գոլ։