ՉԼ-ի գավաթի խաղարկության 5-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» 4-2 հաշվով կամային հաղթանակ տոնեց հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ ու դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Մոուրինյոն դարձավ ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը, ով 6 ակումբի հետ նվաճել է ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր:
Ժոզեն լոնդոնյան ակումբից բացի, նման արդյունք է գրանցել «Չելսիի», «Պորտուի», «Ինտերի», «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: