«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը», հաղորդում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը մտադիր է դիտարկել դարպասապահին ձեռք բերելոը հնարավորությունը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Օբլակը դեմ չէ նոր ակումբ տեղափոխվելուն, քանի որ ցանկանում է ավելի շատ տիտղոսներ նվաճել։
27-ամյա սլովենացին հանդես է գալիս «ռոխիբլանկոսների» կազմում 2014 թվականից։ Օբլակի գործող պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Transfermarkt պորտալը Օբլակի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Օբլակը 12 հանդիպման է մասնակցել։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել էր բոլոր 38 խաղերին ու բաց էր թողել 27 գնդակ։ Սլովենիայի ազգային հավաքականի կազմում Օբլակը հանդես է գալիս 2012 թվականից ու անցկացրել է ավելի քան 30 հանդիպում։