Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և սուսերամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հաղթել է Ռուսաստանի առաջնությունում։
Անհատական մրցումների եզրափակիչում 29-ամյա մարզուհին 15։12 հաշվով հաղթել է Ալինա Միխայլովային։ Կիսաեզրափակչում Եգորյանն ուժեղ գտնվեց օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սոֆյա Պոզդնյակովայից (15:13), իսկ 1/8 եզրափակչում հաղթեց խաղերի կրկնակի հաղթող Սոֆյա Վելիկայային (15:9):
Բրոնզե մեդալներ նվաճեցին Պոզդնյակովան և օլիմպիական չեմպիոն Օլգա Նիկիտինան։
Եգորյանի համար Ռուսաստանի առաջնությունում այս հաղթանակը երրորդն էր կարիերայում։