Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է մարզչական աշխատանքը շարունակել Թուրքիայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, գերմանացի մասնագետն առաջարկ է ստացել՝ գլխավորելու թուրքական «Ֆեներբախչեն»։
Ըստ աղբյուրի՝ թուրքական ակումբը պատրաստ է Լյովի հետ կնքել երեք տարվա պայմանագիր։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ֆեներբախչեի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է պորտուգալացի մասնագետ Վիտոր Պերեյրան։