Շվեդիայի առաջնության վերջին տուրում «Յուրգորդենը» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով է ավարտել «Նորկոպինգի» հետ հանդիպումը:
Այս ոչ-ոքիի շնորհիվ թիմը անհասանելի է դարձել «Մալմյոյի» և «Համարբիի» համար՝ դառնալով երկրի չեմպիոն:
«Յուրգորդենը« պատմության մեջ 12-րդ անգամ է դառնում Շվեդիայի չեմպիոն. նախորդ չեմպիոնությունը 2005 թվականին էր: