Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում այս օրերին կայացավ թենիսի տղամարդկանց մենախաղի ցուցադրական մրցաշար, որին մասնակցում էին մի շարք թոփ թենիսիստներ։
Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին իսպանացի Ռաֆայել Նադալն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։ 3 ժամ 15 րոպե տևած պայքարում ուժեղ գտնվեց աշխարհի առաջին ռակետը։ Նադալը հաղթեց 6-7(3), 7-5, 7-6(3) հաշվով։
Մրցաշարի երրորդ մրցանակակիրը Նովակ Ջոկովիչն է, ով բրոնզի համար պայքարում հաղթեց Կարեն Խաչանովին։
Նախորդ տարի Աբու Դաբիի ցուցադրական մրցաշարի հաղթող էր ճանաչվել Նովակ Ջոկովիչը։