Բողոքարկման կոմիտեն Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսի որակազրկումը երեք խաղից կրճատել է երկուսի։ Այս մասին հայտնում է AS-ը։
Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստը որակազրկվել է Լա լիգայի 8-րդ տուրի «Ժիրոնայի» հետ խաղում (3:0) կոպիտ սահելու համար։ Այնուհետեւ ավելացված ժամանակում Նաչոն կարմիր քարտ էր ստացել։
Մադրիդի «Ռեալը» բողոք է ներկայացրել, որն այսօր բավարարվել է։
Նաչոն որակազրկման պատճառով բաց թողեց «Օսասունայի» հետ խաղը (4:0) և հոկտեմբերի 21-ին չի խաղա «Սևիլիայի» դեմ, սակայն կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Բարսելոնայի» հետ հոկտեմբերի 28-ին կայանալիք խաղում։