«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Նաչո Մոնրեալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 36-ամյա պաշտպանի վերջին ակումբն իսպանական «Ռեալ Սոսյեդադն» էր։
«36 տարի ֆուտբոլում՝ 16-ը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Իմ ծունկն ասում է ինձ, որ այլևս չեմ կարող այսպես տանջել մարմինս։ Սրանք լավ տարիներ էին»,- գրել է ֆուտբոլիստը սոց․ ցանցի իր էջում։
«Արսենալում» Մոնրեալն անցկացրել է 6 տարի և 3 անգամ նվաճել Անգլիայի գավաթը։ ԱՊԼ տեղափոխվելուց առաջ ֆուտբոլիստը հանդես է եկել «Մալագայում» և «Օսասունայում»։