Ֆուտբոլիստ Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին․ նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն։
«Տեղեկացնում ենք, որ վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին: Նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն»,- ասված է ՀՖՖ հայտարարության մեջ:
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերում կկայանան Հայաստան – Ուելս և Խորվաթիա – Հայաստան հանդիպումները։
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հանդիպումներին նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: