Սերբիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի արդեն երկրորդ ներկայացուցիչն այսօր դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող մրցակից Լորեն Ալֆոնսոյին (ազգությամբ՝ կուբացի) և դուրս եկավ եզրափակիչ։
Ավելի վաղ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը ևս դուրս էր եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ) զիջեցին մրցակիցներին կիսաեզրափակիչում և դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։
Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանն այսօր ևս նվաճել են ԵԱ-ի բրոնզե մեդալ։