«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Նարեկ Պետրոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Պետրոսյանին ունեցած ելույթների, ներդրած եռանդի համար և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում։
Հիշեցնենք, որ Նարեկ Պետրոսյանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան է։ Գլխավոր թիմի կազմում 25-ամյա պաշտպանը մասնակցել է 95 պաշտոնական հանդիպում։