Թուրինի «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը խոսել է իտալական գրանդի խնդիրների մասին։
«Մրցաշրջանի արդյունքները կամփոփենք, երբ այն ավարտվի։ Թիմի վրա բավականին վատ ազդեց այն հանգամանքը, որ Ռոնալդու հեռացավ վերջին պահին։
Դա ինքնին նորմալ երևույթ է, քանի որ վերջին երեք տարում Կրիշտիանուն մեծ դեր է ունեցել թիմի ցուցադրած խաղում, իսկ այժմ ժամանակ է պետք, որ Ալեգրին կարողանա ամբողջովին նոր փիլիսոփայություն սերմանել խաղացողների մեջ։
Ամեն բան ընթանում է ճիշտ հունով, պարզապես այս ընթացքում կարևոր միավորների կորուստ ենք ունեցել։ Մարզիչը դիտարկում է տարբեր մեթոդներ, որպեսզի թիմում պահի հավասարակշռությունը։
Մեր նպատակը ինչպես Չեմպիոնների Լիգան նվաճելն է, այնպես էլ Ա Սեիայում որքան հնարավոր է վերև բարձրանալը։ Բացի այդ, մենք կպայքարենք նաև Իտալիայի գավաթի և սուպերգավաթի համար»,- Նեդվեդի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։