«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարիերան կարող է շարունակել Իսպանիայի Պրիմերայում։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով Ջանլուկա դի Մարցիոյին, սերբ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»։
Հաղորդվում է, որ տրանսֆերը կարող է կայանալ հունվարին ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակում։
Չի բացառվում, որ «Աթլետիկոն» կես տարով վարձակալի Մատիրին՝ ամռանը գնելու պարտադիր պայմանով։