«Վուլվերհեմփթոնի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Պեդրու Նետուն լուրջ վնասվածք է ստացել «Ֆուլհեմի» դեմ խաղում։ Այս մասին հաղորդում է «գայլերի» մամուլի ծառայությունը։
Հարձակվողի մոտ ծնկի վնասվածք է ախտորոշվել և վիրահատական միջամտություն կպահանջվի։ Վիրահատությունը նախատեսված է շաբաթվա վերջին։
21-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա միայն մյուս մրցաշրջանում․ նա բաց կթողնի Եվրո-2020-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նետուի ծառայություններով հետաքրքրվում է ՄՅՈՒ-ն։