Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր, Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին նշում է ծննդյան 93-րդ տարեդարձը։
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին՝ մաղթելով երկար տարիների առողջ կյանք ու հետագա հաջող գործունեություն ֆուտբոլային աշխարհում։
Նիկիտա Սիմոնյանը (Մկրտիչ Պողոսի Սիմոնյան) ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Սիմոնյանը ընտանիքի հետ տեղափոխվել է Աբխազիայի Սուխում քաղաք, որտեղ ծանոթացել է տեղի «Դինամոյի» խաղացող Շոթա Լոմինաձեի հետ, որն էլ դարձել է նրա առաջին մարզիչը։
Դրանից հետո Սիմոնյանը հանդես է եկել «Կռիլյա Սովետով», «Սպարտակ» թիմերում։
1960 թվականին գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը», 1973-ին՝ Երևանի «Արարատը», որի հետ նույն թվականին նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի ու գավաթակրի տիտղոսները։