Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա՝ գլխավորելով Լոնդոնի «Արսենալը»։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, խորվաթ մասնագետը երկուշաբթի օրը ներկա է լինելու Լոնդոնում կայանալիք «Վեսթ Հեմ» — «Արսենալ» հանդիպմանը։ Հատկանշական է, որ «զինագործների» կողմից առայժմ հետաքրքրվածություն չկա, սակայն ինքը՝ Կովաչը պատրաստ է գլխավորել «Արսենալը»։
Ունաի Էմերիի հեռացումից հետո հյուսիսլոնդոնցիների ղեկը ստանձնել է Ֆրեդրիկ Յունբերգը, ում գլխավորությամբ «Արսենալը» երկու խաղում 1 միավոր է վաստակել։