Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Վեսթ Հեմի» դիտակետում է հայտնվել «Նյու Յորք Սիթիի» հարձակվող Վալենտին Կաստելանոսը, ով վերջին շրջանում հիանալի խաղ է ցուցադրում։
Անգլիական ակումբը մտադիր է 23-ամյա արգենտինացու տրասֆերը ձեռք բերել ամերիկյան ակումբից։
Գործարքը գնահատվում է մոտ 15 միլիոն եվրո։
Ավարտված մրցաշրջանի շրջանակում Կաստելանոսը մասնակցել է 36 դիմակայության, դարձել 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։