Սերբ Նովակ Ջոկովիչ Ավստրալիայ բաց առաջնության եզրափակիչ խաղում 3 սեթում առավելության հասավ հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ:
Առաջին սեթում Ջոկովիչը հաղթեց 6:3 հաշվով: Երկրորդ սեթում Ցիցիպասը կարող էր շրջել խաղը, սակայն սերբ թենսիսիստը հաղթանակի հասավ թայ-բրեյքում: 3-րդ սեթում նույնպես հաղթողը որոշվեց թայ-բրեյքում, որտեղ Ջոկովիչը հաղթանակի հասավ 7:5 հաշվով:
Այս հաղթանակը Ջոկովիչի համար 22-րդն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: