Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկոն վնասվածք է ստացել «Սարմյենտո» — «Բոկա Խունիորս» հանդիպման ժամանակ։
Հարձակվողը, որը հյուրերի կազմում փոխարինման էր մտել 69-րդ րոպեին, հանդիպման վերջնամասում փոխարինվել է վնասվածքի պատճառով։ Բրիասկոն լքել է խաղադաշտը 90+4-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Ավելի վաղ 27-ամյա հարձակվողը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական։