Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրերում «Նորվիչը» երկու անգամ ոչ-ոքի է խաղացել և ութ պարտություն կրել։
Ըստ Goal-ի՝ Պրեմիեր լիգայի 10 տուրերում վաստակած 2 միավորը մրցաշարի պատմության վատագույն ցուցանիշն է։
«Նորվիչը» գերազանցել է Դերբիի 2007/08 հակառեկորդը: «Դերբին» այն ժամանակ Անգլիայի առաջնության 10 մեկնարկային խաղում վաստակել էր 6 միավոր։
Ավելի վաղ Լա Լիգայի հակառեկորդ էին գրանցել «Խետաֆեն» և «Լևանտեն»։ Մանրամասներն՝ այստեղ։