Երգչուհի Շակիրան առաջին անգամ խոսել է իր էմոցիաների մասին՝ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից բաժանվելուց հետո.
«Առաջին անգամ եմ այս մասին հարցազրույց տալիս: Ես լռում էի և պարզապես փորձում էի մտածել այս ամենի մասին: Դժվար է խոսելը, քանի որ ես մինչև հիմա անցնում եմ այս ամենի միջով և քանի որ ես հանրային մարդ եմ, այդ իսկ պատճառով մեր բաժանումը նման չէր սովորական բաժանություններին: Դժվար էր ոչ միայն ինձ, այլև իմ երեխաների համար:
Անկախ նրանից, թե ամեն ինչ ինչպես ավարտվեց մեզ համար, նա իմ երեխաների հայրն է: Մենք ունենք պարտավորություններ երկու հիանալի երեխաների նկատմամբ, և ես հավատում եմ, որ մենք կհասկանանք, թե որն է լավագույնը նրանց ապագայի, նրանց անձնական երազանքների համար, և որը կլինի լավագույն որոշումը բոլորի համար:
Ժերարը ցանկանում էր ֆուտբոլ խաղալ և տիտղոսներ նվաճել, իսկ ես պետք է աջակցեի նրան: Մեզնից մեկը պետք է զոհեր իրեն, և ես դա արեցի: Ես իմ կարիերան մղեցի երկրորդ պլան և եկա Իսպանիա, որպեսզի աջակցեմ նրան, որ նա կարողանա ֆուտբոլ խաղալ և տիտղոսներ նվաճել: Եվ դա սիրո դրսևորում էր»,- Շակիրայի խոսքերն է փոխանցում Elle-ն: