«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը, նա այս պահին իր ակտիվում ունի 50 միավոր։
Նորվեգացին 25 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Ամալ Պելեգրինոն նորվեգական «Բոդո-Գլիմտից»։ Նա ունի 37,5 միավոր (25 գոլ, լիգայի գործակիցը՝ 1,5)։ Սակայն հարձակվողն այլևս չի կարողանա համալրել միավորների իր պաշարը, քանի որ ավարտվել է Նորվեգիայի 2022 թվականի առաջնությունը։
Երրորդ տեղն այս պահին զբաղեցնում է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնը: Նա ունի 34 միավոր (17 գոլ):
1․ Էրլինգ Հոլանդ — 50 միավոր (25 գոլ x 2 գործակից)
2․ Ամալ Պելեգրինո — 37,5 միավոր (25 գոլ x 1,5 գործակից)
3․ Հարի Քեյն — 34 միավոր (17 գոլ x 2 գործակից)
4․ Վիկտոր Օսիմհեն — 32 միավոր (16 գոլ x 2 գործակից)
5․ Ռոբերտ Լևանդովսկի, Ֆոլարին Բալոգուն — 28-ական միավոր (14 գոլ x 2 գործակից)