«Տոտենհեմի» ավագ Ուգո Լյորիսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ լոնդոնյան թիմից։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենն» ու անձամբ փարիզյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։ Արգենտինացի մասնագետը աշխատել է Լորիսի հետ «Տոտենհեմում»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Տոտենհեմը» Լյորիսի հեռանալու դեպքում կարող են պայմանագիր կնքել «Բարնլիի» դարպասապահ Նիկ Պոպի հետ։