«Ինտերը» մոտ է «Ուդինեզեի» կիսապաշտպան Լազար Սամարջիչի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ շուտով կկայանա ակումբի ներկայացուցիչների եզրափակիչ հանդիպումը, որտեղ կքննարկվեն տեղափոխության վերջնական մանրամասները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» Սամարջիչի համար կվճարի 15 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում 21-ամյա սերբը Ա Սերիայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։