«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է, թե որքան է ակումբը վճարել «Տոտենհեմին» Հարի Քեյնի տրանսֆերի համար։
«Մենք ընդամենը 95 միլիոն եվրո ենք ծախսել Քեյնի հետ պայմանագիր կնքելու համար»,- Թվիթերի իր էջում Հյոնեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Քեյնը գերմանական ակումբ է տեղափոխվել այս ամառ։ Մինչ այդ ֆուտբոլիստը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 12 տարի՝ 280 գոլով դառնալով ակումբի լավագույն ռմբարկու։ Նա նաև Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 58 գոլ։