Ուկրաինայի առաջնությունը դադարեցվել է երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով, հայտնում է ուկրաիանական Պրեմիեր-լիգայի պաշտոնական կայքը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ երկրում ռազմական դրություն էր հայտարարել:
Առաջնության դադարեցման պահին Ուկրաինայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Դոնեցկի «Շախտյորը», որը 18 խաղից հետո 47 միավոր է վաստակել: Երկրոդր տեղում Կիևի «Դինամոն» է՝ 45 միավորով: Եռյակը եզրափակում է «Դնեպր-1»-ը՝ 40 միավորով: Գործող չեմպիոնը Կիևի «Դինամոն» է: