«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, թե որն է իր ֆուտբոլային գլխավոր երազանքը։
«Իմ գլխավոր երազանքը Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճելն է։ Մենք «Վիլյառեալի» հետ ունենք այդպիսի շանսեր։ Կարողացել ենք պայքարից հանել ֆավորիտներից մեկը համարվող «Յուվենտուսին», սակայն առջևում ավելի դժվար մրցակից է՝ «Բավարիան»։
Պետք է երազել և համառորեն աշխատել այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում, մեզ համար դժվար է լինելու»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։