Մայիսի 15-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Սաութհեմփթոնը» տանը 3:1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»:
«Սրբերի» երրորդ գոլն այս խաղում խփեց եզրային հարձակվող Թեո Ուոլկոտը: Սա 32-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն է 2021 թվականին Պրեմիեր լիգայում:
Gracenote Live-ի համաձայն ՝ Ուոլկոտը միակ խաղացողն է, ով վերջին 14 տարիների ընթացքում Պրեմիեր լիգայում գոլ է խփել․ 2008 թվականից ի վեր ամեն տարի առնվազն մեկ գոլ: