Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու որոշումը:
«Հիանալի է, որ նա վերադարձավ: Կրիշտիանուն պահանջկոտ է, նա շատ բան կպահանջի գործընկերներից, և դա նրանց ավելի լավը կդարձնի:
Նա այլ մակարդակի վրա է, պարզապես մեքենա է:
Կարծում եմ, որ նա կխաղա մինչեւ 42 տարեկանը: Նա միշտ կլինի գերազանց մարզավիճակում և միշտ կմնա երիտասարդ խաղացողների բարձր մակարդակիn՝ կատարած աշխատանքի և նվիրվածության շնորհիվ», — Բոլտին է մեջբերում BBC-ն: