«Ուտրեխտը» կբողոքարկի Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության (KNVB) որոշումն ընթացիկ առաջնությունը ժամանակից շուտ ավարտելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է VTBL-ն։
KNVB-ի որոշման համաձայն՝ «Ուտրեխտը» չի հայտնվել եվրագավաթներում։ Եվրոպա լիգայի երկրորդ որակավորման փուլի ուղեգիրը ստացել է «Վիլլեմ II»-ը։ «Ուտրեխտը» «Վիլլեմ II»-ից հետ էր մնում 3 միավորով ու մեկ հանդիպում պակաս էր անցկացրել։ Բացի դրանից, «Ուտրեխտը» հայտնվել էր նաև Նիդերլանդների գավաթի եզրափակչում, որում տարած հաղթանակն իրավունք կտար թիմին Եվրոպա լիգայի որակավորման փուլին։
Ազգային ֆուտբոլային միության կարծիքով՝ այս որոշումները համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի սկզբունքներին։ «Ուտրեխտը» դատարանում կբողոքարկի որոշումը։
KNVB-ն ավելի վաղ որոշում էր կայացրել ժամանակից շուտ ավարտել առաջնությունը։ Մրցաշարի չեմպիոնը չի որոշվի։ Թիմերը, որոնք դուրս մնալու գոտում էին, կմնան մրցաշարում։ Այս մասին հաղորդում է ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
KNVB-ն ստիպված է նման քայլի գնացել, քանի որ իշխանություններն արգելել են մինչև սեպտեմբերի 1-ը պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցաշարեր անցկացնել։ Մոտ ժամանակներս ֆուտբոլային միությունը խորհրդատվություն կանցկացնի ՈՒԵՖԱ-ի հետ՝ կապված հետագա գործողությունների հետ։