Արգենտինայի առաջնության վերջին` 23-րդ տուրում «Ատլետիկո Ուրականը» հյուրընկալվելիս 3 անպատասպխան գնդակ է ուղարկել «Բանֆիլդի» դարպասը` 0-3:
«Ուրականի» կազմում բավականին լավ հանդիպում անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով աչքի ընկավ գոլային փոպխանցումով:
Բրիասկոյի թիմը առաջնությունն ավարտեց 21-րդ տեղում, իսկ երկրի չեմպիոն հռչակվեց «Բոկա Խունիորսը»։