«Ուրարտու-2»-ն այսօր՝ փոտրվարի 13-ին, հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց արտասահմանյան հավաքի ընթացքում:
Երևանյան թիմի մրցակիցը Ղրղզստանի «Աբդիշ-Ատան» էր։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Մեր թիմից գոլի հեղինակ է դարձել Ալիկ Մկրտչյանը։
«Ընդհանուր առմամբ, հանդիպումն անցավ հավասար պայքարում։ Առաջին խաղակեսում, մեր տղաներն ավելի արդյունավետ էին։ 9-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Ալիկ Մկրտչյանը։ 26-րդ րոպեին, «Ուրարտու-2»-ի դարպասը նշանակվեց 11-մետրանոց, բայց Հայկ Ղազարյանը կարողացավ հետ մղել հարվածը։ Երկրորդ խաղակեսում, մրցակցի ճնշումը մեծացավ, ինչի պատճառով նրանք կարողացան վերականգնել հավասարությունը․ «Ուրարտու-2» — «Աբդիշ-Ատա»՝ 1-1։
Նշենք, որ հավաքի շրջանակում թիմը ևս երկու հանդիպում կանցկացնի, որի մանրամասները կհայտնենք ավելի ուշ»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։