ArmSport-ն ամփոփում է հարցման արդյունքները, որով իր ընթերցողներին առաջարկում էր ընտրել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի լավագույն գոլի հեղինակին:
Քվեարկության արդյունքներով, ԲԽ-ի ընթացիկ առաջնության 23-րդ տուրի լավագույն գոլի հեղինակը Ուրոշ Նենադովիչն է, որի՝ 93-րդ րոպեին խփած գեղեցիկ գոլի շնորհիվ Գյումրիի «Շիրակը» տպավորիչ հաղթանակ տարավ «Ալաշկերտի» հետ դրամատիկ խաղում: Նա ստացել է ընդհանուր ձայների 49.32%-ը, կամ՝ 36 ձայն:
Նշենք՝ ըստ մեր ընթերցողների քվեարկության, երկրորդ և երրորդ հորիզոնականներում հանգրվանած ֆուտբոլիստները ստացել են հավասարաչափ քանակությամբ ձայներ:
Այսպիսով, լավագույն եռյակում ընդգրկվել է նաև Գուստավոր Մարմենտինիի՝ «Շիրակի» հետ խաղում խփած գոլը (13 ձայն / 17.81%), ինչպես նաև «Արարատի» ֆուտբոլիստ Ռամազան Իսաևի՝ «Լոռիի» դարպասն ուղարկած գոլը, որի շնորհիվ երևանյան թիմը փրկվեց պարտությունից ու խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով (13 ձայն / 17.81%):