Ուրուգվայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Նիկարագուայի ընտրանուն։ Հանդիպումը կայացել է Մոնտեվիդեոյում՝ «Սենտենարիո» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Ուրուգվայի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել Մարսելո Բիելսայի գլխավորությամբ: Թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը:
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռոդրիգո Սալազարը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մատիաս Արեսոն ու Բրայան Ռոդրիգես Բրավոն։ Նիկարագուայի կազմում միակ գոլը խփել է Լուիս Կորոնելը։
Հաջորդ խաղում Ուրուգվայի հավաքականը կհանդիպի Կուբայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա հունիսի 21-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի առաջնության հաղթող էր դարձել Ուրուգվայի երիտասարդական հավաքականը՝ եզրափակչում հաղթելով Իտալիայի ընտրանուն։
Նիկարագուայի հավաքականն իր հերթին ավելի վաղ ընկերական խաղում պարտվել էր Պանամայի ազգային թիմին։ Հաջորդը Նիկարագուան կհանդիպի Պարագվայի հետ: Խաղը կկայանա հունիսի 18-ին։