Աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 1-ին տուրի խաղում Ուրուգվայի հավաքականը հաղթեց Չիլիի ընտրանուն։
Ուրուգվայ — Չիլի խաղն ավարտվել է 3-1 հաշվով։ Ուրուգվայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս դե լա Կրուսը, ևս մեկ գոլ խփեց Ֆեդերիկո Վալվերդեն։ Չիլիի հավաքականի միակ գոլի հեղինակը Արտուրո Վիդալն է։
Ուրուգվայի հավաքականը բարելավել է իր յուրահատուկ համաշխարհային ռեկորդը։ Ուրուգվայցիներն Աշխարհի առաջնության ընտրական փուլը մեկնարկեցին 12-րդ անընդմեջ հաղթանակով։
Նախկինում ոչ մի կոնֆեդերացիայի հավաքական չի կարողացել նման ցուցանիշ գրանցել։