Իտալական «Միլանի» լեգենդ Պաուլո Մալդինին պատասխանել է այն հարցին, թե ովքեր են ֆուտբոլային աշխարհից իր լավագույն ընկերները.
«Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Անջելո Կարբոնեի, Իբրահիմ Բայի, Ալեսանդրո Կոստակուրտայի հետ: Վիերի՞ն. Նա և ես Միլանում միասին խաղացինք ընդամենը վեց ամիս, բայց մենք լավ աշխատեցինք հավաքականում։ Շատ մարդիկ կան, որոնց հետ ես մեծ հաճույքով հանդիպում ու շփվում եմ»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Հիշեցնենք, որ 55-ամյա Մալդինին իր ողջ կարիերան անցկացրել է «Միլանում»։ 2018 թվականի օգոստոսին Մալդինին նշանակվել է ակումբի զարգացման տնօրեն, իսկ մեկ տարի անց ստացել է տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Իտալացին Golden Boy Awards 2022-ում արժանացել է «Եվրոպայի լավագույն մարզիչ» կոչմանը։ 2023 թվականի հունիսին Մալդինին լքել է «Միլանի» տեխնիկական տնօրենի պաշտոնը։