«Քրիսթալ Փելաս» ֆուտբոլային ակումբը որոշել է հեռացնել գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրային։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ նրա հետ լքել են նաև օգնական մենթոր Օսիան Ռոբերթսը, Քրիստիան Ուիլսոնը և Սաիդ Այգունը։
«Մեծ ափսոսանքով մենք կայացնում ենք այս դժվար որոշումը: Ի վերջո, վերջին ամիսներին առաջնությունում գրանցած արդյունքները մեզ դրեցին անորոշ վիճակում, և մենք զգացինք, որ փոփոխություններ են անհրաժեշտ՝ Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու հնարավորություն տալու համար։
Այնուամենայնիվ, Պատրիկի ազդեցությունը այն պահից, երբ նա միացավ մեզ 2021 թվականի ամռանը, նշանակալի է եղել, և ես և նրա բոլոր գործընկերները բարձր ենք գնահատում նրան: Նա թիմին հասցրեց մինչև Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ Ուեմբլիում և անցած մրցաշրջանում գրավեց պատկառելի 12-րդ տեղը՝ խաղալով հետաքրքիր ֆուտբոլ, որը ծանր մարտահրավեր էր ակումբի համար՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք մենք կատարել ենք թիմում մինչ նրա միանալը:
Պատրիկն ամեն ինչ տվեց ակումբին, և մենք բոլորս շնորհակալություն ենք հայտնում նրան և թիմին աշխատանքի համար: Պատրիկին, Օսիանին, Քրիստիանին և Սաիդին մաղթում ենք ամենայն բարիք ապագայում»,- ասել է «Քրիսթալ Փելեսի» նախագահ Սթիվ Փերիշը։