«Կրասնոդարը» բանակցություններ է վարում «Ատլետիկո Մինեյրոյի» և Պարագվայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ժունիոր Ալոնսոյի հետ, հայտնում է «СЭ»-ն։
2020/21 մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ալոնսոյի պայմանագիրը «Ատլետիկո Մինեյրոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։